Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հին ընկերները» վրդովվել են

«Հին ընկերները» վրդովվել են
30.01.2015 | 00:32

Նախկին դաշնակցական (չնայած ասում են՝ նախկին դաշնակցական չի լինում) Ժիրայր Սէֆիլյանը խիստ զայրացրել է «հին ընկերներին»: Իսկ պատճառը վերջերս տարածված հայտարարությունն է, ըստ որի, որոշ դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը և միացել «Հիմնադիր խորհրդարանին», որի համակարգողը Ժիրայր Սէֆիլյանն է: Մի կողմ թողնելով, թե որքան է նպատակահարմար «իշխանափոխության» մեկնարկը տալ, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի դեմ ենք պայքար տալիս մեր արդար դատը «շահելու» համար, Սէֆիլյանն ու իր կողմնակիցները չեն էլ ասում, թե այդ ինչպես ու ինչ մեթոդներով են իշխանափոխություն անում: Կամ էլ «մշտազբաղ» Սէֆիլյանը բոլոր հարմար առիթներն է փնտրում, որ անհարմար հարցերից խուսափի:

Այդուհանդերձ, թե ինչո՞ւ է «յուրայիններից» սկսել «անջատողական» շարժումը, դժվար է ասել, բայց մի բան ակնհայտ է, որ և՛ ներսի, և՛ դրսի դաշնակցականներին խիստ վրդովեցրել է իրենց շարքերը լքելու մասին այս հայտարարությունը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ